Tags: sksela

hehe

sksela as i feel it

ՍԿՍԵԼ Ա-ն կյանքի ոճ ա,
ՍԿՍԵԼ Ա-ն մտքի ձև ա,
ՍԿՍԵԼ Ա-ն արժեքներ ա,
ՍԿՍԵԼ Ա-ն մեր ես-ն ա,
ՍԿՍԵԼ Ա-ն մենք ենք
 
ՍԿՍԵԼ Ա...
 
Մեր ժամանակն ա սկսել, քո ժամանակն ա սկսել:
 
Մտքով ազատ մարդկանց ազատ ապրելու ժամանակն ա սկսել: Ինքդ դու լինելու, ծուռ ու խենթ լինելու, անհանգիստ, կրակոտ, երազող, աներկյուղ ու շիտակ լինելու ժամանակն ա սկսել: Ինքդ քեզ հարգելու ու պատեր փշրելու, գլուխդ վեր քայլելու, ուս ուսի կանգնելու ժամանակն ա սկսել: Տարիքիդ մեջ ջահել ու ջահել լինելով իմաստուն լինելու ժամանակն ա սկսել: Դեպի դուրս ու աշխարհ անընհատ ձգվելու, բայց քո մեջ հպարտ ու վսեմ կանգնելու ժամանակն ա սկսել:  Չարենցի երգելու ու Մհեր կանչելու ժամանան ա սկսել:
 
Ես ու դու ենք սկսել, բաց շարժում ենք սկսել, միասին ենք սկսել, ճանապարհ ենք սկսել, երազանք ենք սկսել, պատ քանդել ենք սկսել, նոր արժեք ենք սկսել, նոր քաղաք ենք սկսել, ժպտալով ենք սկսել, խնդալով ենք սկսել, պարելով ենք սկսել, ստեղծելով ենք սկսել, հարգելով ենք սկսել, աներկյուղ ենք սկսել, թերթելով ենք սկսել, խոսելով ենք սկսել, անկաշկանդ ու ուղիղ լինելով ենք սկսել, հրեղեն սրտերով ու հոգով ենք սկսել:
 
Ու երբ սկսել ա, ժամանակը ետ շրջել չկա, գործընթացը խաթարել չկա, էս գնացքը կանգնեցնել չկա,  փուչ ու սին արժեքներ դավանել չկա, ինքդ քեզ մոլորել ու խաբել չկա, անիմաստ խոստումներ արձակել չկա, քո հոգին ու տաղանդը վաճառել չկա, խղճի դեմ  գնացող զարտուղի չկա, խաղալիք դառնալու տարբերակ չկա:
 
ՄԵՐ ժամանակն ա սկսել, ՔՈ ժամանակն ա սկսել:
 
Մենք սկսել ենք, իսկ դու