flower_power

Կարծիքներ

Հիմա ամեն սառնարանից կլսես «սա իմ կարծիքն է» արտահայտությունը, որը հաճախ հնչում է, որպես խոսակցության վերջակետ։ Մարդկանց թվում է, թե կարծիք ունենալը փոխարինում է գիտելիքի, դատողության, տրամաբանության և այլ ունակությունների բացակայությունը։ Պիտի ձեզ վհատեցնեմ, այս աշխարհում, որը ուղղակի ողողված է կարծիքներով, կարծիքը ինքնին գրոշի արժեք չունի։ Եթե չեք կարող փաստեր բերել, խնդրո առարկայի շուրջ ապացույցներ կամ փաստարկներ տրամադրել, ձեր «կարծիքը» պահեք ձեզ։
hehe

(no subject)

Даже самые крутые ребята, бунтари и вольнодумцы не смогли до конца избавиться от наследия своих предков. Родителей, семьи, религии и всего такого. Это такой классный круг - уйти и вернуться совсем другим человеком. 
hehe

Մարգարիտներ

1990-ականներին ես երեխա էի (96-ին ութ կամ իններորդ դասարանի աշակերտ) ու ինչպես ցանկացած երեխա, բացարձակապես քաղաքական զարգացումներվ չէի հետաքրքրվում։ Ավելի ճիշտ, քաղաքական քննարկումները, բանավեճներն ու զարգացումները 1988-ից ի վեր այն բնական միջավայրն էին կազմում, որտեղ պապիկս վիճում էր իր եղբոր հետ, հայրիկս՝ իր եղբոր, մայրիկս՝ իր ծնողների և բոլորը միասին «արտաքին աշխարհի» հետ; և որտեղ ես, ըստ էության, պարզապես ապրում էի։ Սակայն, ինչպես Մարշալ ՄակԼուհանն է ասում, թե կա մի բան ինչից ձուկը տեղյակ չէ՝ ջուրն է, այնպես էլ ես՝ ապրելով այդ ջրի մեջ, ջրի համը չգիտեի։

Բայց նույն 90-ականների կեսերին ես հանկարծ նկատեցի, թե այդ «արտաքին աշխարհը» ինչպիսի անասելի ատելությամբ է հնչեցնում մաշտաբներով ահռելի, իսկ էությամբ սոսկ դիցաբանական մեղադրանքներ (է՛լ Լենինի պատվանդան, է՛լ Վանոյի տուն, է՛լ Լևոնի միլիոններ), դառը պարսավանք ու ուղղակի սուտ տարածում Ղարաբաղը ծախելու, թուրքերին «գուրգուրելու», լույսը հողանցելու, ժողովրդին մոմեր սաղացնելու և այլ թեմաների շուրջ։ Դրանք ամենուր էին՝ դպրոցում, բակում, նկարչականում...ու վաճառվում էր «ազգի շահ», «ազգային-ժողովրդավարական» և այլ պիտակների ներքո։

Դեռևս այն ժամանակ, թեպետև ինտուիտիվ, ես հասկացա, որ այդ «արտաքին» աշխարհը ավելի քան հստակ բաժանում ունի. կան մարդիկ, ու դրանք քիչ են, ովքեր պատրաստ են սատարել պրագմատիկ և ոչ պոպուլար ճանապարհը, ու դրանք խիզախ մարդիկ են (նրանց պետք է թանկարժեք մարգարիտների պես հավաքել, համարակալել ու պահպանել) ու մարդիկ, որ մեծամասնություն են, ովքեր քեզ, քո ծնողներին ու ուղղակի քո տեսակն իռացիոնալ կերպով ատում են (այն ժամանակ ես ոչինչ չգիտեի ցարական օխրանկայի ու դրա իրավահաջորդների մեթոդների մասին, հասարակական տրանսպորտում և այլ վայրերում բամբասանքներ ու անեկդոտներ տարածող մարդկանց մասին, ատելության ու «քարոզչության անատոմիայի» մասին և այլ)։ Ընդ որում, քանի որ ատելությունը տրամաբանության կանոներին չի ենթարկվում, Ղարաբաղը ծախելու մեջ մեղադրողը՝ Ռուսատան-Բելարուս-Հայաստան դաշինքին միանալու ստորագրություններ էր հավաքում, թուրքերին «գուրգուրելու» համար պահանջներ ներկայացնողը՝ դեմ էր հայալեզու դպրոցական ուսուցմանը, իսկ թալանի տեսության ջատագովներն՝ այսօր իրական միլիոնատերեր են։

Ու ես հասկացա մեկ և ընմիշտ, որ «մարգարիտներից» կարևոր աշխարհում ոչինչ չկա։

96-ից ի վեր շատ ջուր է հոսել, այդ ատելությունը, կարծես, բավականին վերափոխվել է, և 2007-2008 թվականների գործընթացների արդյունքում մարդկանց մի ստվար զանգված օբյեկտիվորեն վերանայել է իր կարծիքներն ու վերաբերմունքը։ Սակայն ինձ համար մեր շարժման ամենաէական ձեռբերումն այն է, որ այս տարիների ընթացքում ընդհանուր հաբիտուս և արժեհամակարգ ունեցող (որոնք ձևավորվել են այդ թվում վերը նկարագրված փորձառության և գաղափարների հիման վրա) մարդիկ հնարավորություն են ստացել գտելու մինյանց՝ համալրելու «մարգարիտների» սեփական հավաքածուները, նեցուկ դառնալու իրենց իսկ նմանների համար։ Կարծում եմ, ավելի քան բնական է, որ այս մարդակնց թիվը մեծ չէ և պարզ պատճառներով մեծ լինել չի կարող (երևի նման հասարակություններին բնորոշ ազգային-պոպուլիստական հռետորաբանության «առավելությունները» պրագմատիկ քաղաքականության հանդեպ նկարագրելու կարիք չկա)։ Այնումանեյնիվ, այս մարդիկ և նրանց հավաքական բազմությունն է այսօր ձևավորում այս երկրի քաղաքական (և ոչ միյան ընդդիմադիր) դիսկուրսը և ո՛չ փուչ ազգայնական կաղապարներ արտադրողներն ու հրապարակ նետողները։ Ա՛յս մարդիկ են, որ առարկայական ասելիք ունեն, ընդունելի կամ անընդունելի, ռադիկալ կամ մեղմ, իրատեսական կամ ոչ, բայց՝ ասելիք։ Միայն ա՛յս մարդիկ են, որ էական հարցերի ու հասկացությունների, սահմանումների, վերաբերյալ իրական քննարկում են տանում։ Եվ քանի դեռ այս մարդիկ մեր երկրում գոյություն ունեն, քանի դեռ նման քննարկումները գոյություն ունեն, ես անասելի թեթևությամբ պիտի նայեմ ամեն տեսակ ներքաղաքական հոսքերին, սնափառության վազքերին ու սին լոզունգներ հնչեցնողներին։
flag

Հերթական տեքստ հացադուլի մասին

Հիմա, երբ Անդրիասը դադարեցրել է հացադուլը և ուրիշ մեկը դեռ չի հայտարարել նորի մասին, հանգիստ խղճով կարող եմ խոսել իմ «փափագած» թեմայից՝ ինչպես որ սիրում են նշել իմ ընկերները։ Չեմ կարող չխոսել, քանի որ գաղափարական պայքարի այս ազնիվ ու մեծագույն նվիրում պահանջվող մեթոդը մեզանում անկշիռ մանրադրամի է վերածվել։

Նախ, այսպես կոչված պահանջները, որոնք ներկայացվում են մեր հացադուլավորների կողմից, ծայրահեղ անիմաստ բնույթ են կրում։ Ի՞նչ է նշանակում «Հայաստան» կամ «Վերջ շինծու ընտրություններին»։ Անձամբ ինձ դրանք հիշեցնում են իմաստազրկված լոզունգներ օրինակ՝ «Слава КПСС», մեկ էլ վատ շարադրված դրամաշնորհային առաջարկներ, որոք 20,000 ԱՄՆ դոլարով խոստանում են վերջ տալ աղքատությանը Հայաստանում։ Պահանջը պիտի հստակ լինի, հասանելի, իրականանալի։ Օրինակ հանրահայտ սովետական դիսիդետներ Սախարովը և Մարչենկոն, որոնք հարյուրավոր (sic!) օրեր են անցկացերել հացադուլների մեջ պահանջում էին շատ կոնկրետ բան՝ քաղաքական բանտարկյալերի ազատ արձակում։ Տարբերությունը զգում եք, չէ՞։

Հաջորդը. ըստ էության, հացադուլը ծայրագույն մեթոդ է, պայքարելու վերջին հնարավորություն, երբ այլ մեթոդները պարզապես անհասանելի են։ Գրեթե բոլոր հանրահայտ հացադուները (Իռալադիա, ԽՍՀՄ, Կուբա) տեղի են ունեցել բանտերում՝ մի վայրում, որտեղ պայքարի այլ մեթոդներն ուղղակի անհասանելի ու անհնարին են։ Անձամբ ես կարծում եմ, որ բանտերում հացադուլի հետևանքով մահացած քաղբանտարկյալների հիշատակի հանդեպ առնվազն անպատկառություն է հասադուլի այնպիսի տեսակը, երբ հացադուլավորը տուն է գնում լողանալու կամ հացադուլից դուրս է գալիս զավակի ծննդյան օրը նշելու պարտվակով։ Անհարիր եմ համարում պայքարի տարաբնույթ մեդոթները արհամարող, երկարատև պայքարի անընդունակ մարդկանց` նման մեթոդով դիվիդենդներ շահելու այս ձևը։

Եվ ամենակարևորը, հացադուլը սկզբունքային, մարդուն հասանելի ծայրաստիճան խիզախության մի ակտ է։ Մի գործողություն, որին իրականացնելիս անձը քաջ գիտակցում է, որ հացադուլի մեկ ծայրում պահանջների կատարումն է, իսկ մյուս ծայրում՝ մահը։ Ինձ մեղադրում են անգութության ու ծայրահեղականության, անգամ արմատականության մեջ, բայց ես, միևնույնն է` մնում եմ իմ կարծիքին։ Եթե վստահ չես, որ ունակ ես նման քայլի, շատ քչերն են ունակ, մի գնա այս ճանապարհով, ձայնդ տեղ հասցնելու ա՛յլ ուղիներ գտիր։ Միանձյնա, ամենօրյա, երկարատև պիկետներ արա, նստացույցներ, քայլարշավներ, պետիցիաներ, միտինգներ,պերֆորմանսներ..մարդկությունը պայքարի հազարավոր մեթոդներ գիտի, բայց պետք չէ ձևական ու անիմաստ հացադուլիկներով արժեզրկել, նսեմացնել, փոքրացնել հացադուլի հետևանքով զոհված, սկզբունքների համար ամեն տեսակի զրկանքներ կրած մարդկանց վաստակը։ Պետք չէ նենգափոխել գաղափարը, դա ոչ ոքի պատիվ չի բերում։
 
hehe

О «деле» Акрама Айлисли

Долго думала, писать или не писать о «деле» Акрама Айлисли. Понимала, что коротко и без экскурсов написать не получится, и все как-нибудь обойдется без моего радикального мнения. Но, если честно, чем дальше, тем отвратнее становится на душе, хоть коротко и не получится, но все же придется.

Во первых, если кто-то искренне сочувствует азербайджанскому писателю, и хоть немного знает «логику» властей ...соседней страны, тот должен понимать насколько опасно для Айлисли публичное сочувствие армян (исключение составляет, пожалуй, Давид Матевосян, сын Гранта Матевосяна, которого сам Айсли упоминает в своих интервью. Пост/письмо Давида, по моему ощущению, это его долг перед отцом, слово сына писателя и другу своего отца, в первую очередь). Бывает множество случаев, когда я получаю письма с просьбой подписать петиции в пользу правозащитников живущих в Азербайджане, но у меня даже мысли не возникает сделать это, так-как я прекрасно знаю, что это людям навредит и никак не поможет. Недавно, была ужасная история с моей хорошей знакомой Хаджидой из Радио Свободы, и мне очень хотелось ее поддержать. Но поразмыслив, я подумала, что даже пост на ее стене в ФБ может сослужить ей дурную службу. Так, что, друзья, те, кто ИСКРЕННЕ сочувствует и переживает за человека – советую подумать, прежде чем что-то писать.

Во вторых, что важнее и что намного возмутительней, это фальшь и злорадство, которые просматриваются чуть ли ни в каждом тексте на эту тему. Под маской лживого сочувствия скрывается плохо затаенная радость мол, вот посмотрите, какие азербайджанцы варвары, мы же вот уже 20 лет всем талдычим, какие они нецивилизованные, дремучие, темные и агрессивные. Вот что тут я имею вам сказать, товарищи. Во первых, режим Алиева и азербайджанский народ это не одно и тоже, кстати, это то, что пытается до нас донести писатель Айлисли (если судить о нас по режиму Саргсяна, то картина получится тоже не очень лицеприятная). Во вторых, это лживое злорадство само по себе тошнотворно. Хотите сказать, что азербайджанцы такие и сякие, так и говорите и не надо прикрываться человеком, которому и без всех нас сейчас плохо. И наконец, если кто-то думает, что в Армении нет выдрессированных и кормящихся из властных «структур» штатных мракобесов (и киллеров, между прочим), тот либо слеп и глух, либо наивен, либо просто плохо себе представляет, где живет. Пару лет назад мы видели «показательные выступления» или правильней будет сказать «показательные учения» во время проведения т.н. diversity march в Ереване. Это так, маленький пример – имеющий наблюдательность и мозги, да увидит…Примеров можно привести огромное множество. Но это уже другая тема.
hehe

ԼՈՒՌ ԲՈՂՈՔԻ ՇԱՐՔ

 
ԼՈՒՌ ԲՈՂՈՔԻ ՇԱՐՔ

 

ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրենց բողոքն արտահայտել մարտի 1-ի առավոտյան և երեկոյան իշխանությունների կողմից կազմակերպած բռնությունների և սպանությունների, նախընտրական շրջանում սկսված և մինչ օրս շարունակվող քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և դատավարությունների նկատմամբ, և սգում են մարտի 1-ի իրադարձությունների զոհ դարձած բոլոր անձանց հիշատակը հրավիրվում են մասնակցելու Լուռ Բողոքի Շարք ակցիային

Մարտի 21-ին, ուրբաթ օրը, ժամը 17:00-19:00 կազմվում է բողոքի շարք, որը ձգվելու է Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը` ըստ հետևյալ սխեմայի. Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց (Մարկո Պոլոյի և Սիլ Պլազայի դիմացով)-Հանրապետության հրապարակ (Արտ.գործ. նախարարության և Մարիոթ-Արմենիա հյուրանոցի դիմացով)-Վազգեն Սարգսյան փողոց (Դատախազության հակառակ մայթով)-Իտալիայի փողոց (այգիների միջնամասում գտնվող մայթով` ըստ կցված քարտեզի) (տես քարտեզը):

 Խնդրվում է խստորեն հետևել հետևյալ կանոններին.

·         Մասնակիցները կանգնում են միմիայն ոչ երթևեկելի մասերում` մայթերին, հրապարակների ոչ երթևեկելի հատվածներում, որպեսզի չխաթարվի ավտոտրանսպորտային երթևեկությունը: Մասնակիցները ինքնակազմակերպման սկզբունքով կանգնում են շարքի այն հատվածում, որտեղ կա դրա կարիքը:

·         Մասնակիցները կանգնում են միմյանցից մոտավորապես 1 (մեկ)  մետր հեռավորության վրա (ձեռքերի բացվածքի չափով):

·         Մասնակիցները կանգնում են 1 (մեկ) շարքով` Ազատության հրապարակից մինչև  Ա.Մյասնիկյանի արձանը:

o        Եթե մասնակիցների թիվը գերազանցում է 1 (մեկ) շարքով կանգնելու համար բավարար մարդկանց թիվը, ապա այդ թիվը գերազանցող մասը նույն սկզբունքով կանգնում է հակառակ մայթին (Աբովյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Իտալիայի փողոց), որպեսզի կուտակումներ չլինեն և այս միջոցառումը չդիտվի` որպես զանգվածային:

o        Այն հատվածներում, որտեղ հակառակ մայթ չկա, խնդրվում է երկրորդ շարք չձևավորել (Ազատության հրապարակից մինչև Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա,

Collapse )
hehe

Как не уходят президенты

Обозреватель "Газеты" наблюдал за попыткой Левона Тер-Петросяна вернуться в большую армянскую политику

Победа на президентских выборах в Армении Сержа Саркисяна, который фактически получил власть по наследству от предыдущего главы государства - Роберта Кочаряна, не изменила отношения к нему в армянском обществе. В Армении его очень многие считают чужим и с трудом терпят. А победителем выборов считают Левона Тер-Петросяна, которого любят.

Митинг у Ереванской оперы замерзал. Первые сутки после выборов шли к закату, они вместили в себя и бессонную ночь у телевизора, и долгое стояние с утра на другом митинге, и шествие по городу, приведшее сюда, к опере. И тогда Левон Тер-Петросян анонсировал чудо. "Завтра…" - начал он, но митинг, изнуренный морозом и ожиданием, требовательно перебил.

"Сегодня!" - скандировала площадь. Тер-Петросян, жестом остановив ее, продолжил: «Нет. Завтра. В три часа дня вы станете очевидцами чрезвычайного события». К этому времени Сержа Саркисяна с избранием на пост президента поздравили Путин, Саркози и даже Шарль Азнавур.

Collapse )
hehe

sksela as i feel it

ՍԿՍԵԼ Ա-ն կյանքի ոճ ա,
ՍԿՍԵԼ Ա-ն մտքի ձև ա,
ՍԿՍԵԼ Ա-ն արժեքներ ա,
ՍԿՍԵԼ Ա-ն մեր ես-ն ա,
ՍԿՍԵԼ Ա-ն մենք ենք
 
ՍԿՍԵԼ Ա...
 
Մեր ժամանակն ա սկսել, քո ժամանակն ա սկսել:
 
Մտքով ազատ մարդկանց ազատ ապրելու ժամանակն ա սկսել: Ինքդ դու լինելու, ծուռ ու խենթ լինելու, անհանգիստ, կրակոտ, երազող, աներկյուղ ու շիտակ լինելու ժամանակն ա սկսել: Ինքդ քեզ հարգելու ու պատեր փշրելու, գլուխդ վեր քայլելու, ուս ուսի կանգնելու ժամանակն ա սկսել: Տարիքիդ մեջ ջահել ու ջահել լինելով իմաստուն լինելու ժամանակն ա սկսել: Դեպի դուրս ու աշխարհ անընհատ ձգվելու, բայց քո մեջ հպարտ ու վսեմ կանգնելու ժամանակն ա սկսել:  Չարենցի երգելու ու Մհեր կանչելու ժամանան ա սկսել:
 
Ես ու դու ենք սկսել, բաց շարժում ենք սկսել, միասին ենք սկսել, ճանապարհ ենք սկսել, երազանք ենք սկսել, պատ քանդել ենք սկսել, նոր արժեք ենք սկսել, նոր քաղաք ենք սկսել, ժպտալով ենք սկսել, խնդալով ենք սկսել, պարելով ենք սկսել, ստեղծելով ենք սկսել, հարգելով ենք սկսել, աներկյուղ ենք սկսել, թերթելով ենք սկսել, խոսելով ենք սկսել, անկաշկանդ ու ուղիղ լինելով ենք սկսել, հրեղեն սրտերով ու հոգով ենք սկսել:
 
Ու երբ սկսել ա, ժամանակը ետ շրջել չկա, գործընթացը խաթարել չկա, էս գնացքը կանգնեցնել չկա,  փուչ ու սին արժեքներ դավանել չկա, ինքդ քեզ մոլորել ու խաբել չկա, անիմաստ խոստումներ արձակել չկա, քո հոգին ու տաղանդը վաճառել չկա, խղճի դեմ  գնացող զարտուղի չկա, խաղալիք դառնալու տարբերակ չկա:
 
ՄԵՐ ժամանակն ա սկսել, ՔՈ ժամանակն ա սկսել:
 
Մենք սկսել ենք, իսկ դու