bekaisa (bekaisa) wrote,

Լևոն Զուրաբյան. առանց փողկապի զրույց բանաստեղծ Զառա Հովհաննիսյանի հետ

-         Պարոն Զուրաբյան, դուք հայտնի քաղաքական գործիչ եք, ձեզ ճանաչում են որպես Հայ ազգային կոնգրեսի համակարգող, բայց քչերը գիտեն իբրեւ անհատ` իր նախասիրություններով, հետաքրքրություններով, կենսագրությամբ, արմատներով: Կուզեի մեր զրույցն ընթանար նման ուղղությամբ:

Լավ բառ ասացիք` արմատ: Դեպի արմատները գնալու սեր ունեմ` թեկուզ մեր ընտանիքի, տոհմի, կամ ասենք մեր ազգի եւ ընդհանրապես մարդկության պատմության առումով: Փորձում եմ խորանալ մինչեւ վերջ, հասնել արմատներին: Երեւույթներն առանց պատմության գոյություն չունեն. անգամ նոր բանին հնագետի հայացքով եմ նայում` որպես մի աղյուս, որ պատմության շենքի համակարգում իր տեղն ունի:

-         Այնուամենայնիվ, գիտեմ, որ ձեր պապիկը հայտնի արձակագիր Գարեգին Սեւունցն էր, հիշո՞ւմ եք իրեն: Ի՞նչ ազդեցություն է ունեցել ձեր վրա:

Ոչ միայն պապս, նաեւ տատս, երկուսն էլ գրականության մարդիկ էին: Տատս` բանաստեղծուհի Շողիկ Սաֆյանը, կենցաղում էլ էր բանաստեղծ, եթե պիտի ասեր` գիրքը վերցրու, քամին չքրքրի, ինքն ասում էր` էն քամին գիրքդ կարդաց: Մենք էլ զարմանում էինք, որ քամին կարդալ գիտի: Հրաշալի երգում էր մեր հայկական երգերը: Կարելի է ասել` իր խոսքն ու ձայնը լսելով եմ մեծացել: Պապիս էլ եմ լավ հիշում, չնայած հինգ տարեկան էի, որ մահացավ. ֆուտբոլ նայելիս միշտ նստեցնում էր գոգին: Ֆուտբոլասիրությունս երեւի էդպես է առաջացել:

Լևոն և Սուրեն Զուրաբյանները ծնողների հետ

Շարունակել կարդալ այստեղ` http://zourabian.am/2012/04/12/interview-with-zara/
Tags: armenia, zourabian
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded  

  • 2 comments